Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին: Պարգևատրումների մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի […]
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես եւ պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Դա հաստատել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,-ասել է նա լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնից ազատված Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 77 օր։ Տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ սա ռեկորդ է։ Պետական կառավարման համակարգում բացառիկ ռեկորդը, անշուշտ, պատկանում է Արգիշտի Քյարամյանին, ով մի քանի ժամով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ։
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այնուամենայնիվ, դեռ գործընթացը գնում է, և վերջնական եզրակացություններ անելը վաղ է։ Հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կպահեն իրենց ԱՄՆ կոնգրեսը, կամ գերմանական կանաչներն ու արևելաեվրոպական մի շարք երկրներ, որոնք առայժմ այդքան էլ հակված չեն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Քո այսօրվա կառավարումը, հանգեցնում է արտագաղթի, սովի, աղքատության, հուսալքության, ինքնասպանության և որդեսպանության, բավական է, արժանապատիվ հեռանալը, անիմաստ մնալուց արժանապատիվ է, եթե դո՛ւ ի հարկե ունես արժանապատվություն և իշխանությունից էլ ավելի կարևոր բան այս աշխարհում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ շատ արագ, բայց միայն եթե այդ երկրներն իրենք միանալու որոշում ընդունեն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատական իշխանության խնդիրներ վերաբերյալ այսօրվա քննարկումից ակնհայտ եզրահանգումներ են արվում․
Չճանաչված Կոսովոն իր տարածքում Սերբիայի սահմանադրության մեջ ուղղումներ մցտնելու շուրջ հանրաքվեի անցկացման թույլտվություն չի տա: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել է չճանաչված կազմավորման վարչապետ Ալբին Կուրտինը՝ Twitter-ի՝ իր էջում։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, կորոնավիրուսի համավարակի համատեքստում, Եվրամիության չափորոշիչներով կանաչ գոտում էր: Սակայն նախորդ 2-3 օրվա ընթացքում երկիրը կտրուկ մտավ նարնջագույն գոտի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ելույթ ունենալով լրագրողների առաջ Ալմաթիում, հայտնել է, որ Ղազախստանը վերադառնում է բնականոն կյանքի, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության և օգնության շնորհիվ՝ նախևառաջ այն տղաների, որոնք այժմ կանգնած են մարտական դիրքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան» գործակալությունը:
Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահները ձեռնամուխ են եղել Ղազախստանից իրենց ուժերի դուրսբերման նախապատրաստմանը: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
վ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քննող դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։
Այս լուծումներից յուրաքանչյուրը իրատեսական է, սակայն հստակ քաղաքական կամք և նաև որոշակի մասնագիտական կոմպետենցիա է պահանջում։ Հայաստանում գործող իշխանությունը դրանցով երբեք աչքի չի ընկել, արդյունքում մենք շարունակում ենք վճարել մեր զավակների արյամբ։ Գեղարքունիքում տեղի ունեցած վերջին ընդհարումը և մեր հերոս նահատակների արյունը պետք է վերջին հիշեցումը դառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, պետք է դուրս գալ այս կործանարար թմբիրից և իրական գործողություններով պաշտպանել սեփական երկիրը թշնամու ոտնձգություններից։
Արագածոտնի և Արարատի մարզերը նոր մարզպետներ ունեն։
Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։
Հազարավոր մարդիկ մարզերից Երևան են գալիս որակյալ ինտերնետի բացակայության պատճառով. Փաշինյան
Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով:
Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։