«Պատվիրատուն վարչապետ կոչեցյալն է, իրականացնողները՝ տարբեր մաստի ստրուկ-քննիչ-դատախազ-դատավորները»․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական զոհը․․․ Արմեն Գրիգորյանի հետ ծանոթացել եմ անցյալ տարի։ Նա ինձ հրավիրեց իրենց ստուդիա զրույցի։

Նա այն մարդկանցից էր, ովքեր իսկապես մեծ ցավ էին ապրում հայրենիքի կորստի համար։ Եվ ի՞նչ․․․ Բռնապետիկի հրահանգով Արմենին շինծու մեղադրանք առաջադրվեց և նա կալանավորվեց։

Այսօր ունեցանք հերթական քաղբանտարկյալի սպանությունը։ Այո՛ սպանությունը։ Եվ այդ սպանության պատվիրատուն վարչապետ կոչեցյալն է, իրականացնողները տարբեր մաստի ստրուկ-քննիչ-դատախազ-դատավորները, նաև բոլոր քպ-ական պատգամավոր-նախարարները։ Բայց պատասխանատու են նաև Երևանի ռեստորաններում քեֆ-ուրախություն անող անտարբերները․․․բոլորս։ Այո՛ բոլորս, որ հանդուրժեցինք պարտությունը, հազարավոր զոհերը, Սոնա Մնացականյանի սպանությունը։ Սպասենք հաջորդ զոհին․․․»

Տեսանյութեր

Լրահոս