
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է. թիմը կմրցի էստոնական «Պաիդեի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-ին ու 28-ին:
«Արարատ-Արմենիա»-«Պաիդե» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ խաղի տոմսերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։