
Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 21 վթար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 27, հարկերից խուսափելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, դրամանենգության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: