Բաժիններ՝

ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։

Այս մասին հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։

2 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031