Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին ժամը 00:41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած փրկարարական խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031