Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը՝ Լուսին
Այսօր՝ հուլիսի 18-ին, ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել զոհված զինծառայող Լևոն Լևոնյանի մայրը՝ Անժելա Մնացականյանը: «Հարազատներս՝ Արմինե և Տոնո ջան, աչքներդ լույս լինի, Աստված օրհնի մեր հրաշքի ծնունդը, թող ձեր տան լույսը լինի, Տիգրանն էլ իր պահապան հրեշտակը կլինի»,- Տիգրան Շահբարյանի ծնողներին՝ Արմինե Հարությունյանին ու Տոնական Շահբարյանին շնորհավորել է Անժելա Մնացականյանը:
Տիգրան Շահբարյանի նորածին քրոջը ծնողները անվանակոչել են Լուսի:
Տիգրան Շահբարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում։