Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին:
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն:
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որով իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել է Սյունիքի մարզ:
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Microsoft» ընկերությունը «Skype» ծրագրի «Թարգմանված խոսակցություններ» բաժնում ներառել է նաև թուրքերենը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։
ԵՄ-ի դատարանը որոշում է ընդունել, որ Եվրամիությունն իրավունք ունի դադարեցնել դոտացիոն վճարումներն անդամ պետություններին, եթե նրանք խախտում են իրավունքի գերակայության սկզբունքները, այդպիսով, մերժվել է Հունգարիայի եւ Լեհաստանի հայցը Միության բրյուսելյան ինստիտուտների նկատմամբ։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում ՆԳ նախարարության աշխատակիցներն ութ մարդ են ձերբակալել Թբիլիսիում, ինչպես նաեւ Մցխեթ-Մթիանեթի եւ Քվեմո Կարթլիի տարածաշրջաններում անօրինական հրազենային զենք ու զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու մեղադրանքով։
Գերագույն ռադան ընդունել է որոշում ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման որոշումից եւ ԱՊՀ մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի մասին որոշումից դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին ասված է խորհրդարանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 16-ին։
Քաղաքացուց 2022թ. փետրվարի 14-ին ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
«Սպառնալիքներ են եղել կնոջս եւ ծնողներիս, ինչպես նաեւ բոլոր հարազատներիս ու ընկերներիս նկատմամբ»,- ասել է Բորիս Ավագյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինան իրավունք ունի ինքը որոշելու անդամակցի դաշինքին. թե ոչ, եւ որ կազմակերպությունը փոխզիջման չի գնա իր հանգուցային սկզբունքների շուրջը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների։
Շվեդիայի կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամակցման հայտ ներկայացնել: Այդ մասին ասված է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրում, որը փետրվարի 16-ին հրապարակել է երկրի կառավարությունը եւ խորհրդարանում ներկայացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։
Փետրվարի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանները տնից դուրս են եկել և չեն վերադարձել:
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահման է տեղափոխել պրոֆեսիոնալ պատրաստված «գումարտակներ, որոնք հանդերձված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տեխնիկայով եւ օգնության ուղղաթիռներով»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում «Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ հանդիպել է ԱՄԷ երիտասարդության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Վիգեն Հակոբյանը՝ ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։
Փետրվարի 15-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի կամրջի տակ մեքենա է բախվել պատին, և շտապօգնության կարիք կա:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ:
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Ղազախստանի Հանրապետության «Անկախության 30-ամյակ» մեդալով պարգևատրել են ԵՊՀ դասախոսներին:
Բողոքի ակցիա` ՄԱԿ-ի գրասենյակի առջև. ՈՒՂԻՂ: