Բաժիններ՝

Ժամանակակից սեր. սիրո պատմություն՝ 168.am-ի ընթերցողից

Այս անգամ «Ժամանակակից սեր» պատմության մեր հերոսը 168.am-ի ընթերցողն է, ով, ցանկանալով դառնալ մեր շարքի մասնակիցը, իր պատմությունն ուղարկել էր անձնական նամակով: Վերջինիս սիրո պատմությունը ներկայացնում ենք առանց անուններ հրապարակելու՝ հերոսի իսկ խնդրանքով:

«Մենք նույն տեղն էինք աշխատում: Ընկերներ էինք, սիրում էինք միմյանց հետ ժամանակ անցկացնել, ընդմիջումներին միշտ միասին էինք: Ինձ թվում էր՝ ես իրեն միայն որպես ընկեր եմ հետաքրքիր, հետո պարզվեց՝ նույնն էլ ինքն է մտածել: Այդպես ընթացավ մի քանի ամիս, մինչ ամանորյա կորպորատիվը: Երեկույթի ընթացքում գինովցել էր, ու երևի հենց դրա շնորհիվ էր, որ ասաց՝ սիրահարված է ինձ, բայց մինչ այս ոչինչ չէր ասում, որովհետև վախենում էր իմ բացասական պատասխանից: Ասացի, որ ես էլ իրեն եմ սիրահարված և նույն վախն էլ ես ունեի: Շատ զարմացավ, ինքս էլ զարմացած էի: Դրանից հետո անբաժան ենք, էլ ավելի սիրահարված և էլ ավելի մտերիմ ընկերներ ենք դարձել»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս