Բաժիններ՝

Ստեփանակերտում շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել. 3 անձ հոսպիտալացվել է

Այսօր Ստեփանակերտում շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել, տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Այսպես, մարտի 20-ին ժամը 14:20-ին Հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտի բնակիչներ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):

Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս