Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ուղևորների և վարորդների խնդիրների լուծման համար
Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:
«Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։