
Առաջիկա օրերին ցրտահարման վտանգ կա. Մեղրիի համայնքապետարան

Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ պայմանավորված եղանակային պայմաններով, ցրտահարման վտանգ կա: Այս մասին հայտնում է Մեղրիի համայնքապետարանը:
«Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ:
Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ապահովումը»,- ասված է հաղորդագրության մեջ: