Մտահոգող սրացում․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման մասին

Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները, ապա պետք է լինեն քաղաքական ու տնտեսական հետևանքներ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրմանը և այս քայլը «մտահոգող սրացում» որակելով։

Մարտի 14-ին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Գորիսում նաև հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որոնք այդ ժամանակ չէին կարողանում վերադառնալ իրենց տները։

Այդ օրերին Հայաստանում էին նաև Ռասմուսենի ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչները։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ու կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլք։

Տեսանյութեր

Լրահոս