Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Մտավորականություն և իշխանություն. Դավիթ Մաթևոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինս արդարադատության համակարգում իր հետագա ծառայությունը կշարունակի որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ կոռուպցիոն գործերով:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 20-ին, ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող մասում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։
Մեր օրերում հարցերը շատ են… խտրական մոտեցումների ու անիրավաչափ պատասխանների պակաս նույնպես չի զգացվում …
Հայաստանը թրքացման տանողներ, հիշեք, դուք ունեք անուններ, ձեր գործողությունները ֆիքսվում են բոլոր հնարավոր եղանակներով, «տուն պահելը» թրքացմանն օժանդակելու արդարացում չէ, դուք խարանում եք ձեր որդիներին որպես դավաճանների սերունդներ…
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին, կողմերը կքննարկեն անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Անցած օրը շրջափակված «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում գերի է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինվոր:
Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Հաղորդագրության մեջ ճշտված է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:
Սիրելի ժողովուրդ, ձեր շնորհիվ Նիկոլ Փաշինյանը գողեգող է ման գալու Հայաստանում. Աննա Գրիգորյան:
Ժողովրդավարության հայկական ֆորումը՝ Մարիոթ hյուրանոցում․ ՈՒՂԻՂ
Ժողովրդավարությունը ոստիկանների հետևում չեն պահում. լրագրողներ:
Մարիոթ մտած ընդդիմադիր պատգամավորների խոսքը ուղիղ եթերով, հեռախոսով լսում են դրսում սպասողները:
Սարգիս Հովհաննիսյանը թույլ չի տալիս ընդդիմադիր պատգամավորներին մտնել Մարիոթ հյուրանոցի դահլիճ․ ՈՒՂԻՂ
Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթի» շենք։
Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:
Անհամաչափ միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ մասնակիցները ենթարկվում են պատժի ոստիկանների հրահանգներին չենթարկվելու, նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար, առանց պարզելու բռնության սկզբնաղբյուրը:
Ազգային ժողովի պատգամավորներով մտնելու ենք «Մարիոթ» հյուրանոցի շենք. Աննա Գրիգորյան:
Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
Հարկ է նշել նաև, որ ս.թ. մայիսի 18-ին առավել քան նախորդ օրերին արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել են անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու բազում դեպքեր։
Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց:
Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եւ միլիարդավոր դրամների պարգեւավճարով ջնարակապատ ոստիականական բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի գործող վարչախումբը ի ցույց է դնում սեփական թուլությունը եւ սնանկությունը՝ ի վիճակի չլինելով պարպել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների արդարացի ցասումը: Արձանագրում ենք, որ մեր ձեռքի տակ գտնվող նյութերը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության հետ:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Երևանի և Բաքվի առաջ քաշած կետերին (սկզբունքներին)՝ փորձելով վերլուծել դրանց բովանդակությունը։ Հիմնադրամի փորձագիտական թիմն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են` ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը՝ ՀՀ առևտրային հարաբերությունների վրա
Կարեն Անդրեասյանը «Մարիոթ» հյուրանոց մտավ «Ամոթ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո։
Փաշինյանի այցից առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մեծ թվով բերետավորներ են բերել:
Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։