Բաժիններ՝

Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլում ակնկալում է բարձր մասնակցություն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը նախագահական ընտրությունների առաջին փուլում ցույց տվեց ժողովրդավարության օրինակ, և ակնկալում է բարձր մասնակցություն երկրորդ փուլում։

«Թուրքիան ժողովրդավարության օրինակ ցույց տվեց ամենագեղեցիկ ձևով՝ բնակչության 90 տոկոսի մասնակցությամբ (ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը 88 տոկոս էր), կարծում եմ, որ այսօր էլ նույնը կանի»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնարկել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 08.00-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031