Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանել. այս մասին ասվում է նրա կողմից Ուկրաինայի Գերագույն ռադային ներկայացված բանաձևի նախագծում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 50 տարի ժամկետով կիրառել ոլորտային հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ)»,- ասվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում ներկայացված բանաձևի նախագծի լրացման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ առաջարկվում է ամբողջությամբ արգելել երկրի հետ առևտրային գործառնությունները, դադարեցնել ռեսուրսների, թռիչքների և փոխադրումների տարանցումը Ուկրաինայի տարածքում և կանխել իրանցիների կապիտալի դուրսբերումը հետխորհրդային հանրապետությունից։ Առաջարկվում է նաև արգելք մտցնել Իսլամական Հանրապետությունում ցանկացած ներդրման և ռեզիդենտների կողմից տեխնոլոգիաների, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման վրա։
Կիևի և Թեհրանի հարաբերությունները վատթարացել են ուկրաինական իշխանությունների հայտարարությունների պատճառով. Ուկրաինայի պնդմամբ՝ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում։