Բաժիններ՝

Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ընտրատեղամասերը բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար։

Ամբողջ երկրում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։

Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել ձայների 50 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

«Աթա» դաշինքից նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանը, ով առաջին փուլում հավաքել էր ձայների 5,17 տոկոսը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում աջակցել Էրդողանին։

Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին։ 73 երկրում ընդհանուր առմամբ քվեարկել է 3,5 միլիոն ընտրող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս