
Փրկարարները հայտնաբերել են Կապանի Վաչագան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացուն

Մայիսի 27-ին՝ ժամը 21։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Կապան քաղաքի Վաչագան թաղամասի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ Վաչագան թաղամասում հայտնաբերել են Հ. Ք․-ին (ծնված 1976 թ.):