Բաժիններ՝

Փարիզում մեկնարկում է «Ռոլան Գարոս»-ը

Մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից մեկը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:

Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:

Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին:

Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո:

«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Իգա Սվենտեկը: Այս տարի կանանց եւ տղամարդկանց մենախաղերից յուրաքանչյուրին մասնակցում են 128-ական թենիսիստ: Մենախաղերի եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031