
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան՝ Ռազմական և ռազմաօդային ուժերի կցորդ Պոլյանովսկին այցելել են Սարդարապատ հուշահամալիր՝ մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 105-րդ տարվան նվիրված տոնակատարությանը:
«Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական տոնի առթիվ »,- նշում են դեսպանատնից՝ կից հրապարակելով լուսանկարները: