
Թուրքիայից Սաուդիան Արաբիա արտահանման ծավալները ավելացել` հասնելով 780.5 մլն դոլարի

Թուրքիայի արտահանողների միության տվյալների համաձայն՝ պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Թուրքիայից Սաուդիան Արաբիա արտահանման ծավալների մասին հաշվետվություն է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայից Սաուդիան Արաբիա արտահանվող ապրանքների ծավալը 2023-ի առաջին եռամսյակում նախկինում գրանցված 600 մլն դոլարից հասել է 780.5 մլն դոլարի:
Ընդհանուր առմամբ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի վերոհիշյալ երկիր արտահանումների ծավալն ավելացել է շուրջ 670մլն դոլարով, որի արդյունքում այն զբաղեցրել է 22-րդ տեղը՝ 2023-ին Թուրքիայից ամենաշատ ներկրման ծավալ ունեցող երկրների ցանկում:
Նշենք, որ ցանկի 1-ին տեղում Գերմանիան է՝ շուրջ 6 մլրդ դոլարով, իսկ 2-րդ տեղում ԱՄՆ-ն՝ շուրջ 4 մլրդ դոլարով: