Բաժիններ՝

Կյանքից հեռացել է «տոտալ ինստալյացիայի» ստեղծող, նկարիչ Իլյա Կաբակովը

89 տարեկանում մահացել է նկարիչ-կոնցեպտուալիստ Իլյա Կաբակովը։ Այս մասին հայտարարել է Իլյա և Էմիլիա Կաբակովների հիմնադրամը։ Մահվան պատճառը չի նշվում, գրում է kommersant.ru-ն։

«Խոր վշտով հայտնում ենք մեծ արվեստագետի, փիլիսոփայի, սիրելի ամուսնու, թանկագին հոր և պաշտելի պապիկի՝ Իլյա Կաբակովի մահվան մասին»,- ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Իլյա Կաբակովը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 30-ին Դնեպրոպետրովսկում։ 1988 թվականից նա ապրում էր Նյու Յորքում։ Կաբակովին անվանում են ԽՍՀՄ-ի ամենահաջողակ նկարիչներից մեկը, մոսկովյան կոնցեպտուալիզմի գլխավոր դեմքերից մեկը, «տոտալ ինստալյացիայի» ստեղծողը։ Իր կյանքի ընթացքում նա գլխավորել է «ամենաթանկ» ռուս արվեստագետների վարկանիշը՝ The Art Newspaper Russia-ն։ Նրա՝ 1982 թվականին ստեղծված աշխատանքը՝ «Բզեզ»-ը, 2008 թվականին վաճառվել է 5,8 միլիոն դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս