Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին հանդիպել է իր ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմանավերը Ֆինալանդիայի մայրաքաղաք Հելսինկիի նավահանգիստ կմտնեն մայիսի 27-ին: Այդ մասին ասված է հանրապետության ռազմածովային նավատորմի՝ մայիսի 27-ին տարածված հայտարարության մեջ։
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանգամանալից քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ,փոխշահավետ հարաբերությունները և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Սպիտակում մի խումբ քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալ մակագրությունը. «Լվացքի օր՝ Երևանում. իմ սիրելի տեսարանն իմ գրասենյակի պատուհանից»:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում՝ ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակրի մասնակցությամբ, որը տեղաբաշխված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Յոկոսուկա ռազմակայանում՝ Տոկիոյին հարեւան Կանագավայի պրեֆեկտուրայում:
Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին:
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ վերանայել իր քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաշվի առնել Փհենյանի օրինական մտահոգությունները: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրների անվտանգությունն անբաժանելի է:
Արցախի օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովը։
Սա պայքար է ազգայինի ու ապազգայինի միջեւ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված):
Նույնիսկ Նիկոլից եկող վտանգն է նույնը, ոչ ավել, ոչ պակաս։ Եթե նա կարող էր կոպիտ սխալներ անել մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել պատերազմից հետո։
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում մայիսի 26-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։
Կառավարության ուշացած խոստովանությունը
Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:
Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցներն ստորագրել են համագործակցության 17 ծրագրեր: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ:
Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։