
Անվանվել են մոծակների խայթոցից առաջացած քորից ազատվելու պարզ եղանակներ

Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով, shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է համաճարակաբան Նիկոլայ Դուբինինը։
Բժիշկը Lente.ru-ին անվանել է բացօթյա հանգստից հետո անհարմարությունից ազատվելու այս և այլ միջոցներ։
Բժշկի խոսքով՝ մոծակի խայթոցից հետո մաշկը հանգստացնելու ամենահեշտ միջոցը սառույցի խորանարդիկը բարակ կտորի մեջ փաթաթելն ու մաշկին քսելն է։
«Նաև հակահիստամինները կօգնեն թեթևացնել բորբոքումն ու քորը: Եթե քիչ են օգնում, պետք է դիմել բժշկի, նա բուժման կուրս կնշանակի»,-ասել է մասնագետը։