«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:
Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը հայտնաբերել է վերջին 9 միլիարդ տարվա ընթացքում ամենաարագ աճող սև խոռոչը:
Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման առաջամարտիկն ու առանցքը երիտասարդներն են, նրանք չնահանջեցին հանուն հայկական պետականության պահպանման այս պայքարից։ Նրա խոսքով՝ այս երիտասարդները ժամանակակից, բայց և ազգայինն իրենց մեջ կրողն են։ Ֆրանսիայի հրապարակում կանգնած երիտասարդները և՛ առաջնագծում, և՛ հրապարակում ապացուցել են, որ տեր ենք մեր Հայրենիքին, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների հիմնական պաճառներն են պոպուլիզմը, սուտը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, անպատասխանատվությունը, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը։
Գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա կառուցել ավելի լավ հասարակություն` հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի կարծիքով՝ սա՛ է այսօր Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցը, որի լուծումը թույլ կտա երկրին հաղթահարել համակարգային քաղաքական, տնտեսական խնդիրները։
Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երրորդ մասը։ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Հայաստանի օրակարգային խնդիր հանդիսացող ռազմականացման, ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությանը, ժամանակակից բանակային համակարգի մոդելի փոփոխությանն ու այդ ամենին ուղղված հնարավոր միջոցներին և ուղիներին։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:
#Հիմա. Համապետական հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Կառավարությունում աշխատելուս ժամանակահատվածում ես հայկական ավիաշուկայի համար մրցակցություն էի ստեղծել օդանավ արտադրող հսկաների՝ «Բոինգի» և «Էյրբասի» միջև: «Բոինգի» հետ մի քանի ամիս ծրագիր եմ մշակել՝ ինչ ուղղություններով և որքան ուղևորներով կարելի է թռիչքներ իրականացնել, համաձայնեցրել եմ, որ մեզ օդանավեր տրամադրեն, ամբողջական փաթեթը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։
Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:
Ճապոնական հրամանատարությունը Խաղաղ օվկիանոս է ուղարկել Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի նավատորմ, որը կայցելի մի շարք երկրներ, ինչպես նաև կմասնակցի մի շարք միջազգային վարժանքների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Kyodo-ի հայտարարությանը։
Ինչպես կասեր Վ.Պուտինը՝ «դժբավտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին, որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։
իլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «
: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է գեներալ Շառլ դը Գոլի պատմական ուղերձի 82-րդ տարեդարձին նվիրված հիշատակի արարողությանը, որտեղ նա ֆրանսիացիներին կոչ էր արել դիմակայել գերմանական օկուպանտներին։
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանություն գործելու մասին:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին: Արցախի ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով եղել է Նիկոլաև քաղաքում:
18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:
«Եռաբլուրը մնում է կիսակառույց ու անմխիթար վիճակում… Այսօր վաղ առավոտյան Եռաբլուրում էի, նվացող ինչ- որ կանչ արթնացրեց ու նորից տարավ… նոր բացվող օրվա զովին անգամ անհրապույր ու անուշադրության մատնված այս սրբավայրում խաղաղվել չի լինում. տղաների սուրբ մարմինները վանդակաճաղերով բետոնապատեցին ու ճաքճքան արևի տակ հիմա ծաղիկներն անգամ 2 ժամ չեն դիմանում, չնչին քամոտ եղանակին անգամ փոշեթաթախ ես լինում ամբողջությամբ, իսկ խճապատ ու փոշոտ ճանապարհներով ամառային բաց կոշիկներով 2 մետր քայլել չի լինում… 2 տարում մի ասֆալտն ի՞նչ է, որ հնարավոր չէր անել ասֆալտով իշխանության եկածներիդ համար…
Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:
Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել ազգային կառույցների նկատմամբ։ Ինչպես հայտնի դարձավ Past.am-ին, այս անգամ նման վարքագծով աչքի է ընկել մեր երկրում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։