«Սիրելի Արմեն, սա էլ կանցնի (տառապանքս փորձ ունի…) և կբացվի լուսապայծառ առավոտ Արարատյան դաշտում…». Արմեն Չարչյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանին

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր բժիշկ, քաղաքական գործիչ, մարդ և հայ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում եմ իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը, մաղթում եմ նրան քաջառողջություն, ամուր կամք: Թող Աստծո աջը միշտ զորավիգ լինի:

Համոզված եմ, որ անկոտրում կամքն ու Հայրենիքի համար պայքարի վճռականությունը այս դժվար իրավիճակում էլ ավելի են կոփվել:

Սիրելի Արմեն, սա էլ կանցնի (տառապանքս փորձ ունի…) և կբացվի լուսապայծառ առավոտ Արարատյան դաշտում…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31