Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրումը, սննդի ու դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- գրել է Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31