«Հակահայ ռեժիմը Արմեն Աշոտյանին բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Հակահայ ռեժիմը նրան բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով։ Աշոտյանը գիտեր, որ եթե շարունակի «լանցետով հերձել» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով, ապա մի օր նրան կզնդանեն։ Բայց Աշոտյանը շարունակում էր հերձել ու հերձել։ Ընդ որում, դա կատարում էր ամենաբարձր վարպետությամբ։ Դե՝ մասնագետ է։
Իսկ Արցախի հարցով հանրային խոսք ասող, հանրային միջոցառում կազմակերպող շատ-շատերը խուսափում են նույնիսկ թիվ մեկ մեղավորի անունը հնչեցնելուց, նրա հակահայ կեցվածքին շիտակ գնահատական տալուց։ Կարծում եմ՝ դա առնվազն անազնիվ է, եթե ոչ՝ ամոթալի։ Թվում է՝ այդ մարդիկ զրկված են կա՛մ ազատությունից, կա՛մ էլ արժանապատվությունից։
Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Անկախ ճաղերից՝ նա ազատ և արժանապատիվ մարդ է։
Հ.Գ. Պարզվեց՝ Աշոտյանի հետ ես էլ նկար ունեմ»։