«Բացահայտ ու թաքնված ի՞նչ ուղերձներ հղեց վարչապետի աթոռն զբաղեցնող շարքային կեղծարարն իր հերթական «ասուլիսի» ընթացքում»
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգնեմ ընկերներիս: Վստահ եմ՝ շատերդ խնայել եք նյարդերը՝ չհետևելով Հայաստանի վաճառքը կազմակերպող խունտայի պարագլխի՝ բացահայտ ստերով համեմված ելույթին:
Եվ այսպես: Բացահայտ ու թաքնված ի՞նչ ուղերձներ հղեց վարչապետի աթոռն զբաղեցնող շարքային կեղծարարն իր հերթական «ասուլիսի» ընթացքում: Փորձեմ շարադրել հստակ, հակիրճ ու պարզ.
1. դուք՝ Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր կոչվածներդ, չեք հասկանում ինչ բան է պետությունը, վերջին 30 տարում եղել եք տգետ, զբաղվել եք ֆիդայական երազախաբությամբ, կենացասածությամբ, իսկ քաղաքականապես հասունը ես եմ ու իմ մանկապարտեզ կուսակցությունը,
2. Լեռնային Ղարաբա՛ղ (ամբողջ ասուլիսի ընթացքում նա այդպես էլ չարտաբերեց Արցախ բառը), գլխիդ ճարը տես, գնա՛ բանակցիր բաքվի հետ,
3. «մեր շահեր» հասկացության մեջ մտնում է միայն ՀՀ-ն, առանց Արցախի, իսկ եթե ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պատերազմ լինի, մենք, հավանաբար, փորձենք բանակցելով դա դադարեցնել,
4. ՀՀ-ն փող չունի արցախցիներին ՀՀ տարածքում ընդունելու, թող մնան իրենց «ծննդավայրում», բայց ադրբեջանի կազմում,
5. աշխարհը փոխվում է, Հայաստանը դարձել է գործիք, նույնիսկ Արևմուտքը չի ցանկանում կատարել իր խոստումները, իրավիճակից դուրս գալու ելքը՝ մեղքը ՀՀ և Արցախի նախկին էլիտաների վրա գցելն է:
6.. ….
7. ……
10. …..
Ի պատասխան….
1. Եթե դու 29.800 քկմ-ի վարչապետն ես, հրաժարվել ես Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ուրեմն իրավունք չունես գրչի հարվածով որոշել այլ պետության՝ Արցախի քաղաքական ու անվտանգային ճակատագիրը,
2. միջազգային հանրությունը երբեք Արցախը չի ճանաչել ադրբեջանի կազմում մինչև քո ու քո թրաշագառնուկների հրապարակային հայտարարություններն ու քայլերը. դու շարքային ստախոս ես,
3. Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ՝ զանգովի արդարադատությունից մինչև քաղբանտարկյալներ,
4. մինչև 29.800 քկմ պահպանելը, աշխատիր պահել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը. «#ՀայաՔվեն» չի վերաբերվում ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչմանը, այլ ՀՀ Սահմանադրության դրույթների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն,
5. Հայաստանը կոնֆրոնտացիոն քաղաքականություն երբեք չի վարել: Մենք բոլոր երկրների տարածքային ամբողջությունը ճանաչել ենք, բայց ոչ բոլոր երկրներն ունեն Արցախի հակամարտություն:
Կարելի է երկար հակադարձել: Մի՛ հարցում է միայն նփ-ն անկեղծ՝ «իմ՝ վարչապետի պաշտոնում մնալու պատճառն ընդդիմությունն է»:
Պի՛նդ եղեք»: