«Այս ֆորմատով սա Փաշինյանի վերջին ասուլիսն էր». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, այս ֆորմատով սա Փաշինյանի վերջին ասուլիսն էր և կգտնվեն մարդիկ, ովքեր խորհուրդ կտան նրան այլևս գետնին հավասարված վարկանիշով այսպիսի ասուլիս չանել կամ գոնե մոդերատոր ունենալ: Լրագրողները նրան ջախջախեցին և որպես լրագրող և որպես քաղաքական գործիչ, իսկ որպես վարչապետ նա ինքն իրեն ջախջախեց:

Արդյունքում՝ հարցերի 99% Արցախ և ուրիշ ոչինչ:

✅Արցախի նկատմամբ աներևակայելի և հազիվ զսպվող ատելության դրսևորում:

✅Բանակցային և դիվանագիտական, ինչպես նաև քաղ.ինտելեկտուալ կարողությունների զրոյական ունակություններ:

✅Արցախը ամեն գնով հանձնելու և ձեռքերը լվանալու անթաքույց երազանք:

✅Պատերազմի վախի արմատավորում, որը կդառնա իր իշխանությունը պահելու գործիք:

✅ՀայաՔվե-ի մասին գնահատականներ առանց անունը տալու, ինչը նշանակում է խուսափել անունը տալ, որ ավելի շատ չգովազդվի նախաձեռնությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախաձեռնությունը մեծ թափ է հավաքել:

✅Ցեղասպանության ժամանակ արցախցիներին ՀՀ զինված ուժերի պաշտպանության փաստացի չտրամադրում:

✅Սովահարության վտանգից խուսափելու համար լոլիկ և այլ բանջարներ չաճեցնելու մեղադրանք, իսկ իրականում ոչ ուղիղ ասելով, որ Աղդամի ճանապարհով սնունդ թող ստանան:

Մնացածը հին ոճի մեջ, բայց սնանկ, սպառված և անօգնական:

Կինը տասնմեկ հազար հայ տղամարդկանց անվանեց դասալիք, այսօր էլ ամուսինը ջղաձգված վիճակում արցախցի կանանց մեղադրեց ի տարբերություն իր կնոջ Արցախը պատերազմի ժամանակ լքածներ:

Հ.Գ. Այս երկիրը, եթե մինչև հիմա չի կործանվել սրա կառավարման արդյունքում, ուրեմն էլ երբեք չի կործանվի»:

Տեսանյութեր

Լրահոս