
Թուրքիայում հարստության 40 տոկոսը գտնվում է բնակչության 1 տոկոսի ձեռքում

Շվեյցարիայի կենտրոնական բանկը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում հարստությունը հանրության մեջ անհավասարաչափ բաշխում ունի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվում է, որ 1 տրլն 41 մլրդ դոլար կարողության մոտավորապես 40%-ը գտնվում է բնակչության միայն 1%-ի ձեռքում:
Զեկույցին միկրոբլոգում անդրադարձել Բասքենթի համալսարանի միջազգային ֆինանսների և վարկային բաժնի տնօրեն պրոֆեսոր Շենոլ Բաբուշչուն։ Նա նշել է, որ բնակչության 10%-ի ձեռքում կենտրոնացած է կարողությունը 1 տրլն 41 մլրդ դոլար կարողության 69.8%-ը: