Այո, ընդդիմությունը նաև սխալվում է, բայց մեր սխալները հազարավոր զոհերի չեն բերել. Վարդևանյան
Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։
2018թ.-ին գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական զարգացումներ ու առաջընթաց խոստացող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, վերջին 4 տարիներին գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված 1 մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Բնության մեջ բանանի հիմնական սպառողը մարդը չէ, բայց մեր երկրում նրանք եկան ու դարձան իշխանություն․ Վազգեն Սաղաթելյան
«Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն, կա ՔՊ–ական իշխանություն և կա ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակը արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են, որ մենք միասին կարողացել ենք նույնիսկ կանխել օրվա իշխանությունների ու իրենց ցանկությունները»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Շինձո Աբեն, այնքանով, որքանով թույլատրելի է մեկ այլ երկրի ղեկավարի պարագայում, իսկապես հարգում ու գնահատում էր հայ ժողովրդին, և իրենից կախվածն արեց ամենատարբեր հարցերում մեր երկրին օգնելու, նրա կողքին լինելու համար:
Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:
Իրավունք չունենք Աղավնոյի, Նռնաձորի մեր արժանապատիվ հայրենակիցներին միայնակ թողնել. Ասպրամ Կրպեյան
Մենք կործանելու ենք հայրենիքի թշնամիներին. Էդգար Ղազարյան
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Սարի թաղի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել 55-ամյա Սամվել Հ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (նախկին 258-րդ) հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին Բաբաջանյան փողոցից բաժին են բերել 45-ամյա Գագիկ Պ.-ին, որը հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 13-ին կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:
Հիմա։ Դիմադրություն շարժման հանրահավաքը՝ ՈՒՂԻՂ
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում կրած պարտությունից:
«Հայա» փառատոնի շրջանակում «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կկատարի «Լեդ Զեփելին» ճանաչված ռոք խմբի ամենահայտնի հիթերը, որոնցից են Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven երգերը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։
hraparak.am-ի փոխանցմամբ՝ այսօր Երևանում ձերբակալվել է հոլիվուդյան հայտնի դերասան, ծագումով հայ Քեն Դավիթյանը: Ըստ կայքի աղբյուրների, նա ձերբակալվել է թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ:
Հոգով, մտքով, սրտով ձեզ հետ եմ, բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի․ Սաղաթելյանի կոչը՝ Ստրասբուրգից
Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի երեկվա հրաժարականը՝ ասելով, որ նա «գնաց ու գնաց», գրում է kommersant.ru-ն։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի նիստերի դահլիճը՝ նույնիսկ չսպասելով Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի ելույթին, որը պատրաստվում էր խստորեն դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում: Այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա:
Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում (ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։
Հադրութից բռնի տեղահանվածների հարցերով Հայաստանում չեն զբաղվում՝ ասելով, որ դա քաղաքական հարց է, Արցախը պետք է զբաղվի, իսկ երբ պետք է լինում ինչ-որ բնակավայր հանձնել թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է հադրութցի Արթուր Ստեփանյանը։