Բաժիններ՝

Լեհաստանում լեգիոնելոզից 8 մարդ է մահացել

Վերջին շրջանում Լեհաստանի Ժեշուվ քաղաքի շրջանում լեգիոնելոզից առնվազն ութ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Polsat Լեհական հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ լեգիոնելոզի ախտանիշներով տարածաշրջանում հոսպիտալացվել է 113 հիվանդ:

Ժեշովում և հարակից շրջաններում լեգիոնելոզի տարածման կապակցությամբ տեղական իշխանությունները ճգնաժամային շտաբ են հրավիրել։ Հանգստյան օրերին սպասվում են ջրամատակարարման ցանցի ախտահանման աշխատանքներ:

Ժեշուվա շրջանում լեգիոնելոզից վարակման և մահվան դեպքերի մասին առաջին հաղորդումները սկսել են հայտնվել շաբաթվա կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս