Բաժիններ՝

Ուկրաինան և Կանադան բանակցություններ են անցկացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ

Ուկրաինան և Կանադան անցկացրել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունը:

«Ուկրաինան բանակցություններ է սկսել Կանադայի հետ անվտանգության երաշխիքների տրամադրման մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ, ինչպես դա նախատեսված է մեր պետությանը աջակցելու մասին համատեղ հռչակագրով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ իրականացնում եմ բանակցությունների համակարգումը»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Ամռանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում G7-ի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարները շրջանակային փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պայմանականորեն կոչվում է «անվտանգության երաշխիքների մասին» հռչակագիր:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկրները պետք է տարբեր ոլորտներում աջակցություն տրամադրեն Կիևին, այդ թվում հզորացնեն Ուկրաինայի ռազմական ներուժը: Շրջանակային հռչակագրին միանալու մասին է հայտարարել արդեն 20-ից ավելի երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս