Բաժիններ՝

Մեդալների ռեկորդային ցուցանիշ հայկական պատանեկան բռնցքամարտի պատմության մեջ

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի այս գիշեր 03։50` Վիեննայի չվերթով։ Մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, եզրափակիչում հաղթանակ տարան ու Եվրոպայի պատանեկան չեմպիոն դարձան Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ), իսկ Հրաչ Խաչատրյանը (80 կգ) արժանացավ արծաթե մեդալի։

Աղջիկների պայքարում Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) պարտվեցին եզրափակիչում ու դարձան արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները նվաճել էին բրոնզե մեդալ։ Այս տարիքային խմբում 13 մեդալը ռեկորդային ցուցանիշ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031