Իրանը կարող է արտադրել դեղագործական հումքի 70%-ը

Իրանում հայտարարել են, որ երկիրն ի վիճակի է արտադրել դեղագործական հումքի 70%-ը։

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իրանի դեղերի սինդիկատի տնօրենների խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Մուսավին հայտարարել է փետրվարի 21-ին՝ դեղագործական շուկայավարման մասին գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Իրանն ունի դեղագործական հումքի արտադրության մեծ հզորություն, ինչպես նավթի, այնպես էլ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, և կարող է հաջողությամբ դառնալ նաև դեղագործական հումքի արտադրական կենտրոնն աշխարհում»,-ասել է Մոհամմադ Ռեզա Մուսավին։

Նրա խոսքով, դեղագործական հումքը էական դեր է խաղում երկրի դեղագործական արդյունաբերության ինքնաբավության գործում։

«Այդ պատճառով հայրենական դեղագործական ընկերությունները հիմնականում փորձել են նվազեցնել կախվածությունը ներկրվող հումքից՝ դեղագործական հումքի արտադրության միջոցով»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս