Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Թուրքիայում շարունակվում է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 21-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրան կազմել է շուրջ 31 (30.9), ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համարվել։
Եվրո/լիրա հարաբերակցությունը ևս շարունակում է մնալ ճգնաժամային․ 1 եվրոյին համարժեք լիրան հասել է 33․5-ի։
Կարելի է ընդգծել, որ լիրայի անկման գործընթացը սկսել է մեծ թափ հավաքել 2023-ի մայիսին տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո։ Ընտրություններից առաջ 1 դոլարն ավելի պակաս էր քան 20 լիրան, իսկ 1 եվրոն՝ քան 21․5 լիրան։