«KAAN-ը ստեղծվել է՝ չնայած քաղաքական որոշ շրջանակների խոչընդոտներին». Բայրաքթար

Փետրվարի 22-ին Թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահ և տեխնոլոգիական բաժնի ղեկավար Սելչուք Բայրաքթարը X-ի (Twitter) իր միկրոբլոգում արած գրառմամբ անդրադարձել է տեղական արտադրության 5-րդ սերնդի առաջին «KAAN» կործանիչի հաջող մեկնարկային թռիչքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բայրաքթարն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ տեղի ունեցածը որակելով պատմական:

«Երբ մեր սերունդները ետ հայացք նետեն այս ժամանակաշրջան՝ 2000-ական թվականներին ազգային տեխնոլոգիական քայլերի տեսլականով սկսված դարը հիշելու են որպես թուրքական ավիացիոն ոլորտի ոսկե դար»,-հավելել է նա:

Բացի այդ, ընկերության կենտրոնական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ավիացիոն ոսկե դարն իր հետքն է թողելու Թուրքիայի 2-րդ հարյուրամյակում:

Բայրաքթարը պնդել է նաև, որ այս հաջողությունը կարելի է եղել գրանցել չնայած որոշ քաղաքական օղակների կողմից առաջացված խոչընդոտներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին էր իրականացվել «KAAN»-ի առաջին թռիչքը, որի շնորհիվ Թուրքիան դասվել էր նմանատիպ կործանիչ ունեցող 5 երկրի շարքում

«KAAN»-ն արտադրվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության կոորդինացմամբ իրականացվող օդատիեզերական արդյունաբերության ծրագրերի շրջանակներում:

Կործանիչը թռիչքի նախապատրաստելու համար թուրք ինժեներներից պահանջվել է 11 ամիս:

Ինքնաթիռի լայնությունը (թևերի բացվածքով հաշվված) կազմում է 14, բարձրությունը՝ 6, իսկ երկարությունը՝ 21 մետր: Ունի 2 շարժիչ, մանևրելու բարձր կարողունակություն, ռադարներում ցածր տեսանելիություն, ներսում զենք տեղավորելու և էլեկտրամագնիսական ալիքներին հակազդելու հնարավորություն:

Տեսանյութեր

Լրահոս