Մարտի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում Երևան-Սևան Մ-6 ճանապարհին՝ Նորաշեն բնակավայրի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 5-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում բախվել է պատին: 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարեւանների, ոչ բարեկամների, եւ ոչ էլ գրականության մեջ:
Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում:
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որը շահագործում է ChatGPT չաթ-բոտի աճող ժողովրդականությունը: Խարդախները սոցիալական ցանցերում խմբեր են ստեղծում, որոնք բավականին համոզիչ կերպով նմանակում են եթե ոչ բոտը ստեղծող OpenAI ընկերության պաշտոնական օգտահաշիվները, ապա առնվազն էնտուզիաստների համայնքների էջերը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել Մեծ պահքի կիրակիները, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը՝ կյանք դրախտում (Բուն բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան կիրակի և մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ):
Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Մասնագետը նշել է, որ առիթմիան ուղեկցվում է սրտի կծկումների կանոնավորության, հաճախության և ռիթմի փոփոխությամբ ։ Մարդը կարող է զգալ այդ խանգարումները սրտի բաբախյունի, կրծքավանդակում անհարմարության, թուլության, գլխապտույտի, շնչահեղձության և գիտակցության կորստի տեսքով:
Հատվածներ` Սերժ Սարգսյանի մասին «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմից
Ես ուզում եմ ներողություն խնդրել Գաբրելյանովից այս միջադեպի համար, ինչպես նաև մեր այն բազմաթիվ գործընկերներից, որ այսօր պատրաստվում էին ունկնդրել հռչակավոր լրագրողի դասախոսությունը։ Վստահ եմ` նրանք հասկանում են, որ տեղի ունեցածը բացառապես իշխանությունների կամայականության և նրանց՝ արտասահմանում ապրող մեր ազգի նշանավոր ներկայացուցիչների հանդեպ ընտրողական մոտեցման հետևանք է։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կգործուղվի պատվիրակություն։
Ուզում ինք, մեր խաղաղությունն ապահովեք, կարում չի՞ք, մի բան արեք. Արցախցի
Արցախում հոգեհանգստի կարգ է մատուցվել` ի հիշատակ դիվերսիայի արդյունքում զոհված ոստիկանների
Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:
Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք ունեն ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ, առաջին անգամ կմասնակցեն դաշինքի ամենամյա ճգնաժամային կառավարման CMX 2023 զորավարժություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով, 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։
Մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար.Սերժ Սարգսյան
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ ու գնալու եմ այգի խնամեմ. Սերժ Սարգսյան
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Ֆրանսիայում մարտի 11-ին նոր համազգային գործադուլ է սպասվում կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմացի շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերություններում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Արևմտյան և ռուսական փորձագիտական շրջանակները՝ 2008-2018թթ. Հայաստանի վարած քաղաքականության մասին
Արցախյան բանակցային գործընթացում հայանպաստ լուծումներ հնարավոր էին, հնարավոր են և հնարավոր են լինելու. Վարուժան Գեղամյան
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Մարտական դիրքում ԵԿՄ-ականի կենսաբանական մահ է գրանցվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունների 10-ամյա տարեգրության ողջ ընթացքը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հ.Բ.-ի նկատմամբ: