
«Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս». Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնը: Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա.
Աստծո Միածին որդին հարություն առավ. վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:
Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ»