Բաժիններ՝

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. Shamshyan.com

Հուլիսի 1-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։ Դեպքի մասին ոստիկանության կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և սպասում են, որպեսզի ժամանեն քննչական խումբն և փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս