ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։
Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են շտապ մարդասիրական օգնություն ուղարկել նահանգ։
Ամռանը Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունը ուսումնասիրում է Վրաստանի ամենաբանուկ առողջարանային քաղաքներից մեկի՝ Բաթումիի սրճարաններում և բարերում հյուրերին ոչ վրացերենով ծառայություններ մատուցելու հարցը։
Հասկացի՛ր, անօգուտ է հարյուր երկրպագություն անելն ու ոչինչ չզգալը․․․ Ավելի լավ է ընդամենը քսան երկրպագություն անես կամ տասնհինգ, բայց անես Տիրոջ հանդեպ սիրով՝ Նրա աստվածային պատվիրաններին համապատասխան։ Այդկերպ աստիճանաբար հեռանում են կրքերը, նահանջում՝ մեղքերը, և մենք փափուկ-փափուկ, առանց չափազանց ճիգերի մտնում ենք աղոթական վիճակի մեջ։
Սննդաբան Տատյանա Մեշչերյակովան «Իզվեստիային» ասել է, թե ինչի համար կարող է վտանգավոր լինել պաղպաղակը և ով պետք է սահմանափակի դրա օգտագործումը կամ ամբողջությամբ հրաժարվի դրանից:
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանք նոր հարյուրավոր զոհեր և տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության և ցեղասպանության վտանգը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Հայաստանի տնտեսական զարգացման միֆը, իրական վիճակը և փլուզման ու հնարավոր ճգնաժամի մասին․Էդգար Ղազարյան
Վերջին ամիսներին ինձ դիմել են բազմաթիվ ընթերցողներ և խնդրել գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից Հայկական թաղամասի շուրջ 25 տոկոսը հրեա ներդրողին 98 տարով վարձակալության տալու վերաբերյալ վեճի մասին: Սակայն քանի որ վարձակալության պայմանագրի մանրամասները չէին հրապարակվել, ես չէի կարող գրել այդ մասին:
Կատարվում է քննություն:
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը:
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները որոշակի գործընթացներ անցնեն, զարգացնեն լոգիստիկան, լուծեն ֆինանսական հարցերը և պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված խնդիրները։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը: Այս մասին հայտնել է Արցախի դատախազությունը։
Հ.Գ. Հացադուլը սկսվում է վաղը երեկոյան, ուղղակի ԵՄ ներկայացուցչության մոտ ենք լինելու վերը նշված ժամանակահատվածում:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։
Ես ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն զարգացում:
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու:
Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։