Բաժիններ՝

Ջոկովիչը կենտրոնանալու համար չի բնակվի Օլիմպիական ավանում

Թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Սերբիայի հավաքականի հետ չի բնակվի Օլիմպիական ավանում: Նա ցանկանում է կենտրոնանալ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վրա և ավելի քիչ շեղվել, ինչպես դա եղավ Տոկիո-2020-ում:

«Մենք ակնկալում ենք, որ Նովակը կժամանի առաջիկա օրերին, չնայած նա չի հանգրվանի մեր վիլլայում»,- Relevo-ի փոխանցմամբ՝ ասել է սերբական պատվիրակության անդամներից մեկը։

Ինչպես հայտնի է՝ Ջոկովիչը պատրաստվում է Չեռնոգորիայի գրունտային կորտերում կայանալիք խաղերին: Մի քանի օր առաջ նա մարզում էր անցկացրել աշխարհի զուգախաղի 129-րդ ռակետ, շվեդ թենիսիստ Ֆիլիպ Բերգևիի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031