Բաժիններ՝

Հայաստանը 200 մլն դոլար վարկ կվերցնի Երևան-Մեղրի մայրուղու խոշոր թունելի կառուցման համար

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին`«Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի կառուցման համար։ Որոշման նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում։

7 կմ երկարությամբ թունելը նախատեսվում է կառուցել մայրուղու հարավային հատվածում՝ Քաջարան քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանի և Սիսիան քաղաքի միջև ընկած հատվածում։ Բացի այդ, այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ հավելյալ կկառուցվեն 4 կմ ընդհանուր երկարությամբ` հարավային կողմից Մեղրի–Քաջարան հատվածից, ինչպես նաև հյուսիսային կողմից` դեպի Քաջարան–Սիսիան ճանապարհները։

Քաջարանի թունելը թույլ կտա էապես արագացնել Հայաստանի հարավային հատվածից դեպի երկրի այլ հատվածներ ընթացքը։ Թունելը կանցկացվի Բարգուշատի լեռների լեռնանցքների տակով, որտեղ այժմ ճանապարհը շատ կտրուկ շրջադարձեր ունի:

Ապագա թունելի վերևում գտնվում է Հայաստանի ավտոճանապարհների ամենաբարձր կետը (2535 մ)։

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի մեկ այլ վարկի համար (որը տրամադրվել է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով) կառուցվում է նաև Հյուսիս-հարավ մայրուղու ամենահարավային հատվածը:

Վարկային այս համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը։

Տեսանյութեր

Լրահոս