Բաժիններ՝

Վերականգնեք մազերի գեղեցկությունը՝ այս երկու դիմակների միջոցով

Գեղեցիկ և խնամված մազեր ունենալը բոլոր կանանց երազանքն է: Misstits կայքը ներկայացնում է մազերի համար նախատեսված երկու դիմակներ, որոնք և՛ հասանելի են, և՛ արդյունավետ:

Այս դիմակների բոլոր բաղադրիչները կարող եք գտնել ձեր խոհանոցում:

Դիմակ՝ մազերի աճի համար

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 2 բանան
  • 1 ձվի դեղնուց
  • 1թ/գ կիտրոնի հյութ

Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք, ստացված խառնուրդը քսեք մազերին: Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և վրայից՝ սրբիչով: Կես ժամ անց կարող եք մաքրել դիմակը սովորական շամպունի միջոցով:  Մազերի փարթամությունը կզգաք նույնիսկ առաջին օգտագործումից հետո:

Մազերը վերականգնելու դիմակ

Բաղադրություն

  • 1 բաժակ նարնջի հյութ
  • 1 բաժակ կեֆիր

Բոլոր բաղադրիչները խառնեք: Ստացված խառնուրդը քսեք գլխին և փաթաթեք մազերը:

Այս դիմակը նույնպես կարող եք պահել կես ժամ, որպեսզի այն ակտիվ գործի:

Եթե շաբաթական առնվազն 2 անգամ այս դիմակները քսեք մազերին, կկարողանաք մազերն այնպես հարդարել, որ նախկինում անգամ չեք էլ երազել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29