Վիրաբույժների հայտնաբերած ապուրն օգնում է հիվանդներին նիհարել վիրահատությունից առաջ
Նեխուրով դիետան այժմ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, այս դիետան կարող են պահել բոլորը:
Նեխուրի կանոնավոր օգտագործման դեպքում կմաքրվի ամբողջ օրգանիզմը:
Նեխուրի դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար, այս օրերի ընթացքում կարող եք մրգեր ուտել, բացի խաղողից և բանանից, իսկ բանջարեղեններից արգելվում է միայն կարտոֆիլը:
Օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմել:
Բաղադրություն
- 400գ նեխուր
- Կես կգ կաղամբ
- 6 միջին չափի սոխ
- 3 միջին չափի թարմ լոլիկ
- 2 քաղցր պղպեղ
- Աղ, սև պղպեղ
Բոլոր բանջարեղենները կտրատեք քառակուսիներով և վրան 3լ ջուր լցրեք, ավելացրեք աղն ու պղպեղը: Եփեք 10 րոպե, ապա կրակը ցածրացրեք և շարունակեք եփել այնքան, մինչև բանջարեղենները փափկեն:
Ապուրը դիետիկ է, ճարպերն այրող, դյուրամարս և շատ օգտակար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը