ԱՄՆ Սենատում առաջարկում են հավելյալ սահմանափակումներ կիրառել ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների դեմ
Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի նրան ստիպեն դադարեցնեն Ուկրաինայի դեմ ագրեսիան, այդ պատճառով Արևմուտքը պետք է ոչ թե երկարաձգի, այլ հավելյալ սահմանափակումներ մտցնի ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների դեմ:
Այս մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է «Ատլանտյան խորհուրդ» ազդեցիկ վերլուծական կենտրոնի ավագ գիտական աշխատակից Յան Բժեզինսկին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Փոխարեն քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը, Արևմուտքը պետք է անցում կատարի այդ գործողություններից կետային պատժամիջոցների՝ ուղղված կոնկրետ ռուս քաղաքացիների ու կազմակերպությունների ու ավելի լայն ու համընդհանուր ոլորտային պատժամիջոցների դիմի ռուսական ֆինանսական ու էներգետիկ ոլորտների դեմ»,- նշել է փորձագետը:
Նա նշել է, որ գործող տնտեսական սահմանափակումները ՌԴ-ի դեմ չեն տվել ցանկալի արդյունք, քանի որ «2 տարի հետո էլ Մոսկվան այդպես էլ չի հեռացել Ղրիմից ու Արևելյան Ուկրաինայից»: Նրա խոսքով՝ Կրեմլը, փաստացի, օգտագործել է այդ ժամանակը նրա համար, որ ուժեղացնի վերահսկողությունը օկուպացված շրջանների նկատմամբ ու ամրապնդի իր պարտադրող լծակները Ուկրաինայի ու այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանի ու Մոլդովայի դեմ:
Փորձագետն ամենախոցելի ուղղություններից մեկը, որտեղ պատժամիջոցները լինելու են առավել զգայուն Կրեմլի համար, անվանել է ռուսական նավթամշակող արդյունաբերությունը: «Այն դեպքում, երբ Ռուսաստանը նավթի գլխավոր արտադրողն է, նրա նավթամշակող հզորությունները հնացել են ու կախված են Արևմուտքից ու ԱՄՆ-ից»,- նշել է նա: