Բաժիններ՝

Բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն դոլար նվիրատվություն է կատարում Հիմնադրամի Հեռուստամարաթոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ուրախությամբ հայտնում է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը: Բարերարի առատաձեռն նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում: «Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս