Հունվարի 28-ին ժամը 16:30-ի սահմաններում Արագած թաղամասի թիվ 4ա շենքի 3-րդ բնակարանում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվել են մինչեւ այսօր:
«Մի օր շատ պատահական հանդիպեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեր հանդիպումը տեղի ունեցավ Ամերիկյան դեսպանատանը, հուլիսի 4-ին: Չեք կարող անգամ պատկերացնել, թե ես ինչ երջանիկ էի նրան հանդիպելու առիթով: Մոտեցա, զրուցեցինք միասին, նույնիսկ մի քանի հարցերի պատրաստակամորեն պատասխանեց պարոն Մարգարյանը»:
Facebook-ը կարգելի օգտատերերին հրազենային զենք վաճառել մասնավոր եղանակով:
Ոստիկանության Բաղրամյանի և Արթիկի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 18-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հենզել Ա.-ն:
Ես չեմ զգում իմ մեղքը: Դուք կարող եք ասել, որ պետք էր ամռանը մի քանի ֆուտբոլիստների պահել, բայց այն ժամանակ ես չէի կարող կանխագուշակել, որ այսքան վնասվածքներ կլինեն:
Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվելիք ավիահարվածներին: Նման որոշման, դիտարկելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիմումները, հանգել է իշխող կոալիցիան հունվարի 29-ին Հաագայում:
Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորեց ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով:
«Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է թիմի՝ Կիպրոսում անցկացվող հավաքից:
Հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրայր Ա.-ին, 1982 թ. ծնված Գոռ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ռուստամ Թ.-ին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է իր ապագայի մասին մտորումներով` նշելով, որ տվյալ պահին իրեն չի տեսնում ոչ մի այլ տեղ, բացի լոնդոնյան ակումբից: Ֆրանսիացին գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ, գողության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հանրային առողջության ոլորտում նոր առաջացող հիմնախնդիր է «Զիկա» տենդը, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս տենդի հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները (Հայաստանում չի հայտնաբերվել): Հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում:
Իրանի ներկայացուցիչները չեղյալ են հայտարարել օտարերկրյա ներդրողների հետ նավթային ոլորտի հետ համաժողովի աշխատանքը վիզաների ստացման խնդիրների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NIOC նավթային ընկերության ղեկավարի տեղակալ Ալի Կարդորին:
Հունվարի 30-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտան և Ռուբինյանց փողոցը միացնող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները սպանության փորձ կատարողին հայտնաբերեցին շենքերից մեկի տանիքին:
Արտագնա աշխատանքի մեկնողները կանգնել են երկընտրանքի առջև: Ռուսական ռուբլին արժեզրկվել է՝ դրսում աշխատելն այլևս ձեռնտու չէ: Բայց մարդիկ այընտրանք չունեն՝ աշխատանքը դրսում է, թեկուզ քիչ գումարով:
Մուլտֆիլմ, որը ստացել է 50-ից ավել մրցանակներ
Ըստ գերմանական մամուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի պահեստայինների թվում:
Կայացավ Australian Open-ի կանանց մրցաշարի եզրափակիչ խաղը: Անժելիկա Կերբերը 3 սեթերում հաղթեց աշխարհի 1-ին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին: Գրմանուհին կարողացավ հաղթել 6:4, 3:6, 6:4 հաշիվներով:
Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։
Միջազգային վարկանշային Standard & Рoor’s գործակալությունը երեկ իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով՝ BBB-ից՝ ներդրումային մակարդակի վերջին աստիճանից մինչև «աղբային» BB+ մակարդակ՝ նավթի գների անկման ֆոնին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Թեհրանի հետ առևտրային կապերի ամրապնդման հարցում ունեցած շահագրգռությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Հունվարի 29-ին, ժամը 22.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց են հոսպիտալացվել Ռեպինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Ա. Պ.-ը (2001 թ. ծնված), Հ. Պ.-ը (2005 թ. ծնված) և Հ. Պ.-ը (2015 թ. ծնված):
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում միայն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 610 մլն դոլարի եկամուտ։
Հիմնական պատվիրակությունը, որը ներկայացնում է Սիրիայի ընդդիմությանը, ուղևորվում է Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հակամատության կարգավորման բանակցությունների աշխատանքին, հայտնում է Reuters-ը:
«Կանգնել էր երկաթների եզրին, ասում էր ինձ կգցեմ, համոզում էի, չլսեց, հետո ոստիկանները հասան, բայց հետ պահել չկարողացան: Տղամարդ եք իրեն փրկեիք, ոչ թե հիմա ինձ փորձեք օգնել: Հլը նայեք, կարող ա՞ ողջ ա, չէ՜, չեմ հավատում»: