 
                        Facebook-ը կարգելի օգտատերերին զենք վաճառել սոցցանցի միջոցով
 
                                    Facebook-ը կարգելի օգտատերերին հրազենային զենք վաճառել մասնավոր եղանակով: Ընդ որում՝ մանրածախ առևտրականները, որոնք ունեն զենքի վաճառքի լիցենզիա, կունենան հնարավորություն գովազդել իրենց ապրանքը Facebook-ում:
Նշվում է, որ գործարքները կիրականանան այլ հարթակներում՝ սոցցանցից դուրս, գրում է korrespondent.net-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուժեղացրել էր զենքի վաճառքի վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտին Facebook-ն արգելեց օգտատերերին վաճառել մարիխուանա, դեղամիջոցներ ու թմրանյութեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        